‘Ձախորդ մրցավարը խաղի ընթացքում կորցրել է գիտակցությունը. Տեսանյութ’

917

Շվեդիայում կայացած գնդակով հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը դրամատիկ  պայքարում, լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել տանտերերի՝ Շվեդիայի ընտրանուն:

Սակայն այս խաղի իսկական անհաջողակ կարելի է համարել ոչ թե պարտված թիմի խաղացողներին, այլ հանդիպման գլխավոր մրցավար, ֆին Պետրի Կուուսելային: Վերջինս երկու անգամ խաղի ընթացքոմ բախվել է խաղացողների հետ: Եթե 2-րդ խաղակեսի միջնամասում շվեդ հոկեյիստ Դանիել Մոսբերգի հետ բախումից հետո մրցավարը դեռ կարողացել է շարունակել վարել հանդիպումը, ապա լրացուցիչ ժամանակում ռուս Իվանուշկինի հետ բախումից հետո ձախորդ մրցավարը կորցրել է գիտակցությունը եւ նրան դուրս են բերել սահադաշտից: Հանդիպման մնացած հատվածը վարել է պահեստային մրցավարը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Ընտրությունները հետաձգելու դեպքում Ազգային ժողովի նախագահը կարող է դառնալ հանրապետության առաջին դեմքը’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Մանարյան. «Հայրենիքը պետք է էնպիսին լինի, որ չլքեն» (Տեսանյութ)’