‘Ձայների վերահաշվարկը հաստատել է Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը նախագահական ընտրություններում’

837

Վենեսուելայի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկն ու հաստատել արդեն իսկ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը, հայտնում է РИА Новости-ն:

Ձայների վերահաշվարկը սկսվել է մայիսի սկզբին վենեսուելական ընդդիմության նախաձեռնությամբ, որն այդպես էլ չընդունեց ապրիլին կայացած ընտրությունների արդյունքները: Ընդդիմությունից առաջադրված նախկին թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հրաժարվել է իր ներկայացուցիչներին ընդգրկել ձայների վերահաշվարկի գործընթացում: Նրա կարծիքով՝ միայն քվեաթերթիկները ստուգելն առանց քվեարկության արձանագրությունների՝ անիմաստ է:

Ավելի վաղ հրապարակված պաշտոնական տվյալներով՝ Մադուրոն ստացել է 50,61 տոկոս ձայն, իսկ Կապրիլեսը՝ 49,12 տոկոս:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում զինյալները գնդակահարել են 15-ամյա պատանու’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլի օդանավակայանի շրջակայքում պայթյուններ են հնչել’