‘Ձայնի իրավունքից զրկված Ռուսաստանը մինչև դեկտեմբեր կհեռանա ԵԽԽՎ-ից’

1003

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ուժի մեջ է թողել բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ, որոնք սահմանվել են՝ ի պատասխան Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում անջատականների աջակցության: Լիազորությունների հարցը կրկին քննարկվելու է ապրիլին, սակայն ռուսաստանցիներն արդեն հայտարարել են, որ մինչև 2015 թ. վերջը դուրս են գալու ԵԽԽՎ-ից:

Չորեքշաբթի երեկոյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն ռուսաստանյան պատվիրակությանը չի վերադարձրել նույնիսկ ձայնի իրավունքը, ինչպես ենթադրվում էր բանաձևի նախնական տարբերակից:

«Մինչև այս տարվա վերջը մենք  կլքենք ԵԽԽՎ-ն»,- նիստերի դահլիճից դուրս գալով՝ հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Ռուսաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ-ի աշխատանքներին գրեթե ողջ անցյալ տարի, այն պահից, երբ զրկվել է իր լիազորություններից: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարագետներն այսուհետ կարող են տեղափոխել առարկաները 3D-տպիչի օգնությամբ’