‘«Ձե՛զ տեսեք». ԱՄՆ-ն պատասխանել է Իրանի մեղադրանքներին ու սպառնալիքներին’

2431

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, թե Իրանի իշխանությունները թող իրենց նայեն հայելու մեջ, եթե ուզում են  գտնել Ահվազ քաղաքում ռազմական շքերթի մասնակիցների վրա վերջերս տեղի ունեցած հարձակման պատճառը:

Վաշինգտոնում համոզված են, որ այդ հարձակումը Թեհրանի արատավոր ներքին քաղաքականության արդյունքն է:

Իրանական կողմը տեղի ունեցածի համար մեղադրում է Վաշինգտոնին և Պարսից ծոցի երկրներին:

«Դուք կտեսնեք մեր վրեժը: Մեր պատասխանը աղետաբեր կլինի: Դուք կզղջաք ձեր արածի համար»,- Միացյալ Նահանգներին և Իսրայելին սպառնացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Հոսեյն Սալամին:

Սեպտեմբերի 22-ին, Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում անցկացվող ռազմական շքերթի ժամանակ, անհայտ անձինք կրակ են բացել շքերթի մասնակիցների ու հանդիսատեսների ուղղությամբ, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 24 մարդ, այդ թվում՝12 զինվոր և տեղի բնակիչներ: 50-ից ավելի մարդ վիրավորվել է: Կրակոցները շարունակվել են 15 րոպե: Բոլոր հարձակվողները սպանվել են:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Սիրիային կփոխանցի C-300 համալիրներ’