‘Ձեռներեցները կրկին բողոքում են շրջանառության հարկից’

1087

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոսկու շուկայի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներին կրկին ստիպել է դուրս գալ փողոց: Վերջիններս այսօր կառավարության շենքի մոտ պահանջում են կասեցնել օրենքի որոշ դրույթներ: Մասնավորապես՝ ձեռնարկատերերը պահանջում են վճարել հաստատագրված հարկ, այլ ոչ թե շրջանառությունից 1%:

Հիշեցնենք, որ նոր օրենքով շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս, սակայն տնտեսվարողները պարտավոր են լինելու գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնել: Նոյեմբերին ուժի մեջ մտնող օրենքի դեմ մանր և միջին ձեռնարկատերերի հուժկու բողոքի ակցիաներից հետո կառավարությունը ստիպված եղավ օրենքի գործողության ժամկետի սկիզբը նոյեմբերից հետաձգել մինչև փետրվար:

Քիչ առաջ, ցուցարարներին կառավարության նամակների բաժնի ղեկավարը առաջարկել է պատվիրակություն կազմել և հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն այդ առաջարկը մերժվել է:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը զոհերի մասին տեղեկություն է հաղորդել’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականին բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են ‘