‘Ձերբակալված իսլամիստը ծրագրել էր Փարիզում ահաբեկչություն իրականացնել Բաստիլի գրավման օրը’

824

Չորս մարդկանց սպանության մեջ կասկածվող և Ֆրանսիայում ձերբակալված իսլամիստ Մեհդի Նեմուշը ծրագրել էր Ելիսեյան դաշտերում ահաբեկչություն իրականացնել ազգային տոնի օրը՝ հուլիսի 14-ին: Ինչպես գրում է Liberation-ը, այդ մասին հատուկ ծառայություններին հայտնել են Սիրիայում ազատագրված ֆրանսիացի պատանդները:

Հայրենիք վերադառնալուց առաջ Նեմուշը կռվել է Սիրիայում՝ գրոհայինների կողմից, և ինչպես պարզվում է՝ նաև ահաբեկիչներին գերի ընկած հայրենակիցների համար բանտապետի դերում է հանդես եկել: «Նեմուշը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել Փարիզում հուլիսի 14-ի ռազմական շքերթի ժամանակ»,- թերթը մեջբերում է ազատագրված պատանդներից մեկի խոսքը, որը նաև հավելում է, թե այդ մասին իրենց հայտնել է ինքը Նեմուշը, որը նաև հավաստիացրել է, թե նրա թիրախը Ֆրանսիայի առաջին դեմքերն էին լինելու:

Մեհդի Նեմուշը ձերբակալվել է մայիսի 30-ին Մարսելում: Փաստաթղթերի սովորական ստուգման ժամանակ նրա պայուսակում հայտնաբերվել էր զենք, իսլամիստական սիմվոլիկա, ինչպես նաև՝ տեսաերիզ, որում Նեմուշը պատմում էր մեկ շաբաթ առաջ Բրյուսելի Հրեական պատի մոտ չորս մարդկանց գնդակահարելու մասին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իտալիան պատրաստ է ռազմական ավիացիա ուղարկել Իրաքում «ԻՊ»-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և ԱՊԼ-ն կոչ են անում պայքարել «Իսլամական պետության» դեմ’