‘Ձերբակալվել են Փարիզի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները’

1597

Բերգիական Derniere heure թերթը հաղորդել է, որ նոյեմբերին Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալեհ Աբդեսլամը  բրյուսելյան Մոլենբեկ կոմունայում իրականացված հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է և ձերբակալվել, մարտի 18-ին տեղեկացրել է Reuters-ը:

Բելգիական և ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի համատեղ ռեյդի ժամանակ վիրավորվել է ևս մի հավանական ահաբեկիչ, մեկը սպանվել է:

Սալահ Աբդեսլամը համարվում էր Եվրոպայում ամենափնտրվող մարդը: Նրան կասկածում են 2015 թ. Փարիզում կատարված ահաբեկչությունների կազմակերպման մեջ: Նրա անունով ձևակերպված ավտոմեքենան գտել էին հարձակման ենթարկված «Բատակլան» համերգասրահի մոտ, նա էր կրակ բացել Փարիզի կենտրոնում գտնվող սրճարանում, որի մոտ ինքն իրեն պայթեցրել էր նրա եղբայր Իբրահիմը:

2015 թ. նոյեմբերի 26-ին Սալեհ Աբդեսլամի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Դեկտեմբերին լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել էին, որ նրա հետքը կորել է: Ըստ մի վարկածի՝ նա կարող էր թաքնվել Բելգիայում,  մեկ այլ վարկածի համաձայն՝ Սիրիայում:

2015 թ. նոյեմբերի 14-ին Փարիզում մի շարք ահաբեկչական գործողություններ կատարվեցին: Մահապարտ ահաբեկիչները պայթյուններ իրականացրին, այդ թվում՝ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, կրակ բացեցին մի քանի ռեստորաններում և պատանդներ վերցրին «Բատակլան» թատրոնում: Գրոհների արդյունքում զոհվեց 130 մարդ, ավելի  քան 350 հոգի վիրավորվեցին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային առաջնորդները՝ սոցցանցերում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Սարգիս Աթաբեկյանի մահվան կապակցությամբ’