‘Ձերբակալվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը. Ընտանիքի անդամները տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին’

1252

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ազատամարտիկի ընտանիքի անդամներն տեղեկացրել են, որ ոչ մի լուր չունեն Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու պատճառների և նրա գտնվելու վայրի մասին:

Ընտանիքի անդամներն ու այլ ազատամարտիկներ քիչ առաջ հավաքվել էին Ազատության հրապարակում:

Նրանք նաև հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 22.00-ի մոտ քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց ներկայանալու ձերբակալել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: 

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ Դերենիկ Դումանյանին ‘
Հաջորդ հոդվածը‘«Դա քեզ դուր եկա՞վ». Բռնության ենթարկված կանայք ներկայացնում են բռնություն գործադրողների խոսքերը. Ֆոտոշարք’