‘Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության բաժնի պետը’

1291

2014 թ. օգոստոսի 26-ին, ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ  մասի 2-րդ  և  3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում  ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը: 
Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի <<արագ արձագանքման>> խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ, Զ.  Կարապետյանը, ով իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված  վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին չխոչընդոտելու ու  վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար  ապօրինի  ստացել  է  ընդհանուր`  խոշոր չափերի`  975.000 ՀՀ դրամ  գումար  ապօրինի վարձատրություն:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը  ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը:
Ըստ դատախազության կայքի՝ նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Կամբոջան մեծացնում է առնետի մսի արտահանումը’
Հաջորդ հոդվածը‘Լուդոգորեց — Ստյաուա. Դարպասապահ դարձած պաշտպանը 2 հատ 11 մետրանոց է հեռացրել (տեսանյութ)’