‘Ձերբակալվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերը ‘

993

Կալիֆոռնիայում ձերբակալվել և մեկուսարան է ուղարկվել «Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բասելի Նակուլան, գրում է BBC-ն: Լոս Անջելեսի դատախազության հայտարարության համաձայն՝ Նակուլան ձերբակալվել է վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար և ոչ մի կապ չունի «Մահմեդականների անմեղությունը » ֆիլմի հետ, որի հնարավոր պրոդյուսերն է նա համարվում: Նախնական վարկածի համաձայն՝ վերջինս  Սեմ Բեսիլ անվան տակ տեղադրել է ֆիլմը Youtube-ում:

Բասելի Նակուլան դատապարտվել էր 2010 թ. բանակային քարտերի հետ կապված մեքենայությունների համար, բայց 2011 թ. վաղաժամկետ ազատ էր արձակվել, այն պայմանով, որ չպետք է առանց հատուկ թույլտվության օգտվի համացանցից կամ օգտագործի կեղծանուններ:

Նախորդ հոդվածը‘Կոտրել են Մհեր Մկրտչյանի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում` Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունից’