‘Ձերբակալվել է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Րաֆիկ Պետրոսյանի որդին’

3118

Հերթական կրակոցներ են հնչել Երեւանում, այս անգամ` Պռոշյան փողոցում: Ըստ ոստիկանության տարածած  հաղորդագրության՝ 67-ամյա Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ երեկ ժամը 22.00-ի սահմաններում իրեն պատկանող, շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ 47-ամյա Մհեր Պ.-ն ձեռով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը՝ կրակել է իր ուղղությամբ՝ գլխի շրջանում պատճառելով վնսավածք:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ: Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Մհեր Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Պարզվում է, որ Մհեր Պ.–ն դա Մհեր Պետրոսյանն է` կարկառուն ՀՀԿ–ական, նախկին ԱԺ պատգամավոր Րաֆիկ Պետրոսյանի որդին է։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի (սպանության փորձ) և ՀՀ ՔՕ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Առեւանգված Արտակ Խաչատրյանին ծեծված վիճակում տուն են վերադարձրել (լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Տոտենհեմ – Արսենալ` 2-1 (տեսանյութ)’