‘Ձերբակալվել է Սերբիայի ամենահարուստ մարդը և նրա որդին’

819

Սերբիայի ամենահարուստ մարդը՝ գործարար Միրոսլավ Միշկովիչը, մեղադրվում է ավտոճանապարհային ձեռնարկությունների սեփականաշնորհման ոլորտում կատարած մեքենայությունների մեջ, հաղորդում է տեղական PTC հեռուստաալիքը: Բացի օլիգարխից՝ 48 ժամով ձերբակալվել են նաև նրա որդին՝ Մարկո Միշկովիչը, ու հանցագործության մեջ կասկածվող ևս ութ հոգի: Ինչպես հաղորդում են սերբական լրատվամիջոցները, հայր և որդի Միշկովիչները ու ևս մեկ  ազդեցիկ գործարար՝ Միլո Ջուրաշկովիչը, որոնք այս գործի առանցքային ֆիգուրներն են, կասկածվում են ապօրինի գործարքների միջոցով 30 միլիոն եվրո  ստանալու մեջ:

Անցյալ կիրակի Մարկո Միշկովիչը փորձել է թաքնվել ոստիկանությունից՝ Սերբիայի տարածքից հեռանալ սեփական ինքնաթիռով, սակայն փախուստը ձախողվել է. իրավապահ մարմինները արգելել են նրան լքել երկիրը և վերցրել են անձնագիրը:

Հիշեցնենք, որ Միրոսլավ Միշկովիչը Սերբիայի խոշորագույն՝ Delta Holding ընկերության սեփականատերն է, որը միավորում է գյուղատնտեսական արտադրության ձեռնարկությունները, մանրածախ առևտրի ցանցերը, զբաղվում ապահովագրական գործունեությամբ, անշարժ գույքի վաճառքով և ֆինանսական ծառայություններով:

Նախորդ հոդվածը‘Մեսիի ռեկորդը այժմ էլ բրազիլացիներին դուր չի եկել ‘
Հաջորդ հոդվածը‘Վ.Սողոմոնյան. Քոչարյանը չի առաջադրվելու և Պուտինի հետ չի հանդիպելու’