‘Ձերբակալվել է ֆրանսիայի նախկին վարչապետը’

1286

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական «Մոնդ» թերթը, երկրի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից  կայացած հարցաքննությունից հետո: Նախկին պաշտոնյան մեղադրվում է խարդախության մեջ:

2011 թվականի վերջին Ստրասբուրգի ժանդարմերիան «կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում խարդախության» մեղադրանքով ձերբակալել էր դե Վիլպենի ընկերոջը՝ «Ռելե և Շատո»-ի խմբի նախկին ղեկավար Ռեժի Բուլոյին: Հետաքննության տվյալներով՝ թաքնված միջնորդավճարների համակարգի շնորհիվ Բուլոն 2002-ից մինչեւ 2008 թվականը յուրացրել է շուրջ € 1,6 մլն:

«Մոնդ»-ը փոխանցում է, որ ֆրանսիացի քննիչներին հետաքրքրում է, թե ինչպես կարող էր նախկին պաշտոնյան օգնել իր ընկերոջը խուսափել պատասխանատվությունից: Բանն այն է, որ վերջերս գործում հայտնվել են դե Վիլպենի եւ Բուլոյի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնցում նախկին վարչապետը պարծենում է, որ կարողացել է «Ռելե եւ Շատո»-ի նոր ղեկավարներին, որոնք իմացել են Բուլոյի խարդախ գործողությունների մասին, ստիպել չդիմելու ոստիկանությանը

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Բուլոն ազատ էր արձակվել 7-ամսյա նախնական կալանքից հետո: Դե Վիլպենն ավելի վաղ հայտարարել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի այդ գործի հետ:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանը պահանջում է Արթուր Աթայանի հայտարարության հիման վրա քրգործ հարուցել’
Հաջորդ հոդվածը‘Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարեն հիմնական քաղաքական ուժերը, ապա դա «հաղթող սցենար» կլինի. Լևոն Զուրաբյան’