‘Ձեւաթուղթը հանձնեցին. 48 ստորագրություն’

1141

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ԱԺ քարտուղարություն են հանձնել նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, արտահերթ նիստ գումարելու պահանջով ձեւաթուղթը: Այսպիսով՝ նոյեմբերի 21-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

«Անհրաժեշտ 44 ստորագրությունների փոխարեն արդեն հանձնվել է 48 ստորագրություն, «Ժառանգություն» կուսակցությունն էլ է միացել նախաձեռնությանը»: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Կոնգրեսի նախաձեռնությանը միացել էին ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները:
Հավելենք, որ սա վերջին 15 տարվա համար աննախադեպ գործընթաց է. առաջին անգամ ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի ընդդիմության նախաձեռնությամբ:

Նախորդ հոդվածը‘Վրաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը. Սաակաշվիլի հետ հանդիպում առայժմ նախատեսված չէ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» կդառնա աշխարհի հինգ ամենաշահութաբեր ակումբներից մեկը’