‘Ձկան որսագողության հերթական դեպքը.Մարտունիում բացահայտորեն վաճառվում է սիգ’

2947

Հայաստանում ձկան որսագողությունը դեռևս գտնվում է չլուծված պրոբլեմների շարքում: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, Մարտունի քաղաքում մեծ խմբաքանակով վաճառվում է Սևանի սիգ, որի որսն արգելված է: Ընդ որում, չնայած արգելքին՝ ձկան վաճառքն իրականացվում է բացահայտորեն:

2012 թվականին ձկան ընդհանուր պահուստը Սևանա լճում կազմել է 100-105 տոննա, որից 96.7 տոննան կազմում է ծածանը, իսկ 6-6.5 տոննան` սիգը: Այսպիսով, միայն սիգի պահուստը մեկ տարում կրճատվել է 2 տոննայով՝ դրանով իսկ այս ձկնատեսակը հասցնելով ամբողջովին վերացման եզրին: Սիգի առավելագույն պահուստը Սևանում արձանգրվել է 1988, 1989 և 1990 թվականներին՝ կազմելով 28-30 հազ.տոննա:

Այսպիսով՝ վերջին 20 տարիներին այս ձկնատեսակի պահուստները Սևանում կրճատվել են 5 հազար անգամ: Փորձագետները բազմաթիվ անգամներ նշել են, որ ստեղծված իրավիճակի պատճառը, առաջին հերթին, սիգի չափից մեծ որսն է, քանի որ այն վաճառակետերում է հայտնվում նույնիսկ ձվադրման ժամանակահատվածում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նախանձելի հանդուրժողականությունն է թագավորում «վճռական հեղափոխականների» ճամբարում’
Հաջորդ հոդվածը‘Հայ պատգամավորն իր գործընկերոջը մեղադրել է թուրք-ադրբեջանական լոբբիի հետ կապերի մեջ’