‘Ձկնորսները Ֆիլիպինների ափի մոտ դիակով զբոսանավ են հայտնաբերել’

1174

Ֆիլիպիններում երկու ձկնորսներ տեսել են ջրի վրա տարուբերվող մի զբոսանավ, որտեղ մումիա դարձած դիակ է եղել, տեղեկացրել է The Independent-ը:

Զբոսանավի կայմը կոտրված է եղել, կմախքը եղել է նավախցում:

Ինչպես հաջողվել է պարզել, հանգուցյալը 59-ամյա գերմանացի ճանապարհորդ է, որն իր զբոսանավով 20 տարի շարունակ ճանապարհորդել է և անցել ավելի քան կես միլիոն ծովամղոն:

Մահվան օրն ու պատճառը դեռ պարզ չեն, սակայն ոստիկանության կարծիքով՝ պատճառը սրտի կաթվածն է եղել:

Անցյալ տարեվերջին Ճապոնիայի ափերին են մոտեցել 11 նավեր՝ դիակներով, ենթադրաբար՝ ԿԺԴՀ-ից: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եւ տուր մեզ գարունը մեր’
Հաջորդ հոդվածը‘Երրորդն ավելորդ չէ’