‘Ձմեռային արձակուրդները՝ դեկտեմբերի 29-ից’

1318

Հանրապետության հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 29-ից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 1-ին և 2-րդ դասարանցիների համար դեկտեմբերի 29-ին մեկնարկած արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 27-ը: Իսկ ահա 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կլինի դեկտեմբերի 29-ից հունվարի 13-ը:

Այս ժամկետները չեն վերաբերում միայն հանրապետության մարզային այն հատուկենտ դպրոցներին, որոնք ունեն ջեռուցման խնդիրներ և չեն օգտվել իրենց համար նախատեսված աշնանային արձակուրդից: Այդ դպրոցներում ձմեռային արձակուրդը բոլոր դասարանների համար կսկսվի դեկտեմբերի 29-ից և կտևի մինչև հունվարի 27-ը:

Նախորդ հոդվածը‘Ալեն Դելոնը գալիս է Հայաստան՝ նա ներկա կլինի «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային (թրեյլեր)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանն՝ Ալ Պաչինոյի, «Կնքահայրը» ֆիլմի, Հենրիխ Մխիթարյանի և Սպարտակի մասին’