‘Ձմռանը «Բարսելոնա»-ի առաջատար խաղացողներից մեկը կարող է հեռանալ թիմից’

942

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, հնարավոր է, գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը մտադիր է ձմռանն ընդուել ՊՍԺ-ի առաջարկը: Նշվում է, որ 30-ամյա խաղացողը դժգոհ է կատալոնական թիմից ղեկավարությունից, քանի որ վերջինս մինչ օրս նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չի սկսել իր հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Ժիրոնա»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պերես. «Ռեալ»-ն ԱՄՆ չի մեկնի’