‘Ձյան տեսքով տեղումները կշարունակվեն’

867

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:  Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ցածր տեանելիություն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի:  

Երևանում դեկտեմբերի 11-ին առավելապես օրվա երկրորդ կեսին, 12-13-ին, 14-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-ի ցերեկը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 11-14-ը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի -1 աստիճան, դեկտեմբերի 15-ին ցերեկն սպասվում է 0-ի մոտ ջերմաստիճան: -0-

 

 

 

Նախորդ հոդվածը‘Կիևում ցուցարարները նստարաններով փակել են «Բերկուտի» ավտոբուսների ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանին հոգեբուժարանից տեղափոխել են «ԿԳԲ-ի պադվալ»’