‘Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի չորս հայաստանցի’

952

Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմեկնարկի մինչև 23 տարեկան ձյուդոիստների  Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երիտասարդական այդ ստուգատեսում կներկայացնեն չորս մարզիկներ: Հայաստանից տատամի դուրս կգան երևանցի Գրիգոր Իվանյանը  (60 կգ), վանաձորցիներ Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (երկուսն էլ` 66 կգ) և գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը (81կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:

Թիմը մեկնելուց առաջ 12–օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց ՌԴ-ի Արմավիր քաղաքում: 

Նշենք, նախորդ տարի համանուն մրցաշարում հայաստանցի Արտյոմ Բաղդասարյանը  գրավել էր երկրորդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘450 քաղբանտարկյալ ազատ կարձակվի Մյանմայում Օբամայի այցին ընդառաջ’