‘Ձյունը կրկին կաթվածահար էր արել երթևեկությունը’

1201

«Երեկ Հայաստանի ողջ տարածքում ձյան առատ տեղումներ են եղել, ինչի պատճառով հանրապետությունում երթևեկությունը գրեթե կաթվածահար էր եղել: Գրանցվել են ավտովթարների բազմաթիվ դեպքեր, նաև` մահվան ելքերով:

Չնայած` պատկան մարմինները տեղումներից առաջ հավաստիացնում են, թե համապատասխան տեխնիկան պատրաստ է ձյունը արագորեն մաքրելու և կանոնավոր երթևեկություն ապահովելու համար, սակայն երեկ թե Երևանում և թե մարզերում տեղ գտած պատահարներն ու խցանումները, այլ բան են վկայում: Մայրաքաղաքի Ուլնեցի փողոցում չմաքրված ճանապարհների պատճառով իրար են բախվել տասնյակից ավելի մեքենաներ: Ժամեր շարունակ խցանված է եղել Մյասնիկյան պողոտան և այլ փողոցներ: Նույնիսկ շտապ օգնության մեքենաները չեն կարողացել հասնել ավտովթարի վայրեր»,- գրում է այսօր «Հայկական ժամանակը»:

Նույն իրավիճակն է արձանագրել նաև iLur.am-ի թղթակիցը Աջափնյակ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում: Գրեթե կաթվածահար եղած երթևեկության պարագայում նշված համայնքների կենտրոնական փողոցներում ձյունը ընդհանրապես չի մաքրվել:

Նախորդ հոդվածը‘Հոգեւորական. «Ես ի՞նչ իրավունք ունեմ խոսել պետական այրերի կանանց մասին»’
Հաջորդ հոդվածը‘Բրեդ Փիթը հետաքրքրված է Պիղատոսի դերով ‘