‘Ձոն Երեւանի նոր լոգոյին. Իմ սրտի ուղեկից, իմ գեղցի սրտակից…’

2357

Իմ սրտի ուղեկից,

Իմ քաղաք՝ բախտակից…
Քո լոգոն ո՞վ պեղեց
Արխիվի «պադվալից».

 

Իմ ճաշակը նեղվեց,
Ճանապարհս շեղվեց,
Երբ առաջս մեխվեց
Լոգոտիպն էդ ստից…

Լոգոտիպն էդ ստից
Քեզ դարձրեց մրցակից
էն կնկան՝ բալետից,
Իմ քաղա՛ք սրտակից։

էն կնկան բալետից,

Ում փարթամ դոշերից
Ինչ որ մեկը թխեց
Լոգոտիպն էդ ստից։

 

էն փարթամ դոշերից,
Կամ փափուկ թշերից
Տեսնես ո՞վ ներշնչվեց,
Թուլացավ ներվերից։

Թուլացավ ներվերից՝
Ոնց գինուց ոգելից,
Մի լոգո բստրեց.
Էն կնկա կրծքերից…

Էն լոգոն՝ կրծքերից
Չորացավ անեծքից…
Հին լոգոն տարածվեց
Որ բխեց մեր սրտից…

 

Իմ սրտի ուղեկից
Իմ գեղցի սրտակից…

Աղբյուրը՝ Օմնիա Վանիտասի բլոգ 

Նախորդ հոդվածը‘Փորձում են Առաքելյանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ն Ադրբեջանի հետ կիսում է 3-րդ տեղը ԶԼՄ-ների ազատության աստիճանով’