‘Ձրիակեր, նենգ հարկայինի պետը և աշխատող աբովյանցիները. Մամուլ’

1429

Այս օրերին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութներ են փակվել: Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են Սահակյանի հրաժարականը: Այս մասին գրում է ժողովուրդը և հավելում. «Տեղեկացնենք, որ Սահակյանը նոր է նշանակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցնում էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը: Ու նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ անցկացվեցին, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտներ պարզապես փակվեցին, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ: Փաստորեն, նոր պաշտոնում եւս Սահակյանից դժգոհողների պակաս չկա. մանր բիզնեսով զբաղվող մարդիկ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նորանշանակ պետը չարաշահում է իր պաշտոնական դիրքը: Իսկ ՀՀ ՊԵԿ նախագահ, ՀՀ ամենահարուստ պաշտոնյա Գագիկ Խաչատրյանն այս առումով որեւէ քայլ չի ձեռնարկում»,-գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘«Ֆլեշի» Բարսեղը մենաշնորհները լուրջ խնդիր է համարում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Կուտակային» հանցագործություն սեփական ժողովրդի դեմ’