‘Ղազախստանը պատրաստվում է հրաժարվել կիրիլյան այբուբենից’

5921

Մինչև 2025 թ. Ղազախստանը կհրաժարվի կիրիլյան տառատեսակներից և կանցնի լատինական այբուբենին,  երկրի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Հարկավոր է այս պահից ի վեր սկսել 2025 թ. նախատեսված՝ ղազախական այբուբենի փոփոխության աշխատանքները»,- ասել է երկրի ղեկավարը, ում համոզմամբ՝ նախատեսված առանցքային փոփոխությունը կնպաստի ղազախական մշակույթի և ղազախերենի զարգացմանը, տարածմանն ու արդիականացմանը:

Նախորդ հոդվածը‘FIDH-ը ՀՀ քաղբանտարկյալների, մարտիմեկյան սպանությունների եւ խոշտանգումների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի փեսան լքելո՞ւ է Հայաստանը’