Ղազախստանին են վերադարձվել 230 մլն դոլարի թանկարժեք զարդեր

302

Ղազախստանի իրավապահ մարմինները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ազգականի՝ Կայրատ Սատիբալդիուլիի նկատմամբ հանցավոր եկամուտները օրինականացնելու գործի շրջանակներում երկիր են վերադարձրել ավելի քան 230 մլն դոլարի թանկագին քարեր և ոսկերչական իրեր, չորեքշաբթի տեղեկացրել է կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության մամուլի ծառայությունը։

«Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հեռավոր արտասահմանյան երկրներում հայտնաբերվել և երկիր են վերադարձվել գործով անցնող  անձանց պատկանող բացառիկ թանկարժեք քարեր և ոսկերչական իրեր՝ ավելի քան 230 մլն դոլար արժողությամբ, որոնք վերադարձվել են պետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի դատարանը սեպտեմբերի 26-ին շորթումների վերաբեյալ գործով Սատիբալդիուլիին դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Մարտին նրա և նրա նախկին կնոջ՝ Գուլմիրայի դեմ հետաքննություն էր սկսվել բիզնեսի ասպատակային զավթման փաստով։

Սատիբալդիուլին տարբեր ժամանակներում պաշտոններ է զբաղեցրել ազգային անվտանգության կոմիտեում, իշխող «Նուր Օթան» կուսակցությունում, զբաղվել է բիզնեսով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմենաթանկ մեկնարկային կազմ ունեցող թիմերի տասնյակը
Հաջորդ հոդվածըԻտալացի լրագրող. «Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»