‘Ղազախստանի բարձրաստիճան զինվորականին կասկածում են 200 հազար դոլար կաշառք ստանալու մեջ ‘

913

Ղազախստանի սպառազինության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալմազ Ասենովը ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք վերցնելու կասկածանքով, հայտնում է РИА Новости-ն:

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պաշտպանական գերատեսչությունում Ասենովը պատասխանատու է եղել գնումների, արդիականացման և տարբեր զենքերի վերագործարկման համար:

«Հայտնի է, որ հավանական կաշառակերին ձերբակալելու նախապատրաստումը և բուն գործողությունն իրականացվել է ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից», — ասվում է Ղազախստանի հանրապետական КТК հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Առաջին հանդիպումը՝ Իսլանդիայի հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի նախագահ. Ռուսաստանի իշխանություններն անհարգալից են Լիտվայի հանդեպ’