Ղազախստանի խորհրդարանի պատգամավորը զրկվել է մանդատից

248

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ազամատ Աբիլդաևը զրկվել է մանդատից՝ «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունից հեռացվելուց հետո, Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանն» աջակցելու հայտարարությունների պատճառով։

Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է հանրապետության ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Աբիլդաևը հայտարարել է, թե պաշտպանում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Նրա կարծիքով՝ Կիևում իշխանության ղեկին նացիստներ են։

«Ակ ժոլ» կուսակցության ազգային խորհրդի լիագումար նիստում Աբիլդաևի հայտարարությունները քննարկվել են, և որոշում է կայացվել, որ դրանք հակասում են կուսակցական և պատգամավորական էթիկային։ Դրա հիման վրա կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրել է դադարեցնել նրա պատգամավորական լիազորությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊերուի նախագահ․ Երկրում իրավիճակը վերահսկվում է
Հաջորդ հոդվածըԿիևին Մոսկվայի ակտիվները տալը կվարկաբեկի ԱՄՆ ֆինանսական համակարգը