‘Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ‘

867

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով  «Новости-Казахстан»-ին:

Ղազախստանի էկոնոմիայի նախարար Էրբոլաթ Դոսաևը հիշեցրել է, որ Հայաստանի` ԵԱՏՄ-ի անդամ դառնալու մասին պայմանագիրը ստորագրվել էր Միսկում` հոկտեմբերի 10-ին՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին հսկայական դեր է խաղում, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հնրավարություն կտա զարգացնել երկու երկրների միջև տնտեսական կապըերը:

Հիշեցնենք, որպեսզի Հայաստանը 2015 թ. հունվարի 1-ից դառնա ԵԱՏՄ-ի անդամ անհրաժեշտ է, որ մեր երկրի անդամակցության պայմանագիրը վավերացնի Բելառուսօ խորհրդարանի երկու պալատները և Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանները արդեն իսկ վավերացրել են պայմանագիրը:

Նախորդ հոդվածը‘Միջազգային կազմակերպությունների հայտարարությունը՝ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները, բայց գազը արդեն մեկ շաբաթ է վաճառվում է անհիմն թանկ գնով’