Ղազախստանի կամավորական ցանցը առաջադրել է Տոկաևի թեկնածությունը

269

Ղազախստանի ազգային կամավորական ցանցը  կամավորական կազմակերպությունների հավաքի ժամանակ առաջադրել է գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը պետության ղեկավարի արտահերթ ընտրություններում, հայտարարել է Ազգային կամավորական ցանցի նախագահ Վերա Կիմը։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Kazinform-ը։

Գործակալության տեղեկություններով՝ դահլիճում ներկա գտնվող և տեսակապով միացած մասնակիցները պաշտպանել են այդ նախաձեռնությունը։ Գործակալությունը տեղեկացնում է, որ նույն օրը Տոկաևի թեկնածությունն է առաջադրել նաև Ղազախստանի քաղաքացիական դաշինքը։

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 20-ին։ Թեկնածուների առաջադրումն սկսվել է սեպտեմբերի 23-ից և տևելու է մինչև հոկտեմբերի 11-ը։ Հավակնորդների գրանցումը կավարտվի հոկտեմբերի 21-ին, նախընտրական քարոզարշավը կտևի մինչև նոյեմբերի 18-ը, իսկ 19-ին լռության օր կլինի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳԴՀ-ն Իսպանիային առաջարկում է միանալ հակահրթիռային վահանի ստեղծմանը
Հաջորդ հոդվածըATP-500․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով