‘Ղազախստանի մայրաքաղաքը մտադիր են վերանվանել Նազարբաեւի անունով ‘

238

Ղազախստանում գործող «Ժելտոկսանի արձագանքը» հասարակական միավորումն առաջարկել է «Ղազախստանի ժողովրդի առաջ ունեցած  մեծ վաստակի» համար հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունով:

Ըստ Казинформ գործակալության, առաջարկն արդեն ընդունվել է խորհրդարանի օրակարգ եւ ուղարկվել է մշակույթի եւ տեղեկատվության նախարարության քննարկմանը: Միեւնույն ժամանակ, նախաձեռնության համահեղինակ Տոլեգան Ալժանը չի հստակեցրել մայրաքաղաքի ապագա անունը.

«Նուրսուլթան չէ՝ Նուրսուլթաններ շատ կան, իմ տղայի անունն էլ է Նուրսուլթան, — ասել է հասարակական գործիչը, — գուցե՝ Նազարբաեւ, չգիտեմ: Թող ժողովուրդը որոշի»:

Նազարբաեւը, բացի նրանից, որ նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաերկարակյաց առաջնորդն է (նա Ղազախստանի իշխանության ղեկը վերցրել է դեռեւս ԽՍՀՄ գոյության օրոք՝ 1989-ին),  նա նաեւ պաշտոնապես կրում է «ելբասի»՝ ազգի առաջնորդ տիտղոսը, որը նրան շնորհել է խորհրդարանը: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա բոլոր գոլերը «Շախտյորի» կազմում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Եվրոդատարանը կարող է ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին պարտադրել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները ցուցադրել անվճար’