Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է Տոկաևը

210

Կիրակի օրը Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  երկրի բոլոր շրջաններում հաղթել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում և ստացել ձայների 81,31 %-ը։

Նման նախնական տվյալներ է երկուշաբթի  հրապարակել հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 69,44 %։

Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թ․ հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍամիր Նասրի․ Բենզեման հատուկ ուշադրության կարիք ուներ
Հաջորդ հոդվածըՎոլոդին․ Զելենսկին պետք է կանգնի տրիբունալի առաջ