Ղազախստանի նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 26-ին

277

Ղազախստանի նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 26-ին, տեղեկացրել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։

Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել նոյեմբերի 20-ին։

ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն՝ 81,31 % ձայներով հաղթել է պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 69,44 %։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըBloomberg. Մասքը 2022 թ․ կորցրել է ավելի քան 100 մլրդ դոլար
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Արգենտինայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց (տեսանյութ)