‘Ղազախստանի փոխվարչապետը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ’

863

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը, որի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Նախորդ հոդվածը‘Թեյնիկ՝ 500 դոլար, մսաղաց՝ 1100 դոլար. Ստեղծվում է Արդարադատության ակադեմիան (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘Փլուզվել է Երևանի Մանուկյան փողոցում գտնվող քոլեջի 1-ին հարկը’