‘Ղազախստանն աշխարհի 2026 թ. առաջնությունն անցկացնելու հայտ կներկայացնի’

932

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ադիլբեկ Ջակսիբեկովը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացնելու հայտ ներկայացնել: Բացի դրանից, Ջակսիբեկովը նշել է, որ նախնական համաձայնություն կա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի 2017 թվականի խաղարկությունն Աստանայում անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Sports.kz-ը:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացնելու հավակնորդներ են նաև ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան:

Ավելի վաղ նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ ռոտացիայի սկզբունքով «Մունդիալ-2026»-ն անցակցվելու է Աֆրիկայում կամ Ամերիկայում:

Նախորդ հոդվածը‘Ժերվինիո. «Ցավում եմ, որ այդքան շուտ հեռացա «Արսենալ»-ից` ցույց չտալով այն ամենն, ինչին ընդունակ եմ»’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի թագաժառանգի կինը հրաժարվել է տիտղոսից’