Արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

353

Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում կանցկացվեն 2022 թ․ աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թ․ առաջին կեսին, հինգշաբթի հայատարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ ուղերձով դիմելով երկրի ժողովրդին։

«Առաջարկում եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս աշուն»,- ասել է նա։

Տոկաևը նաև անհրաժեշտ է համարում կրճատել նախագահական ժամկետի մանդատը։ Նախագահական ընտրություններն այս հանրապետությունում անցկացվում են հինգ տարին մեկ։

 «Ինձ համար պետության շահը վեր է ամեն ինչից, դրա համար էլ ես պատրաստ եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել՝ անգամ կրճատելով իմ սեփական լիազորությունների ժամկետը»,- պարզաբանել է նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը բաժանեց 2-6-րդ տեղը
Հաջորդ հոդվածըԹրամփը թաքցրել է գաղտնի փաստաթղթեր