Ղազախստանում մեկնաբանել են հանրաքվեները ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում

248

Ղազախստանի իշխանությունները ելնում են պետությունների տարածքային ամբողջականության և նրանց ինքնիշխան հավասարության ու խաղաղ գոյակցության սկզբունքներից։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը՝ մեկնաբանելով հանրաքվեների անցկացումը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի մարզում և Զապորոժյան մարզի «ազատագրված» տարածքներում։

Սմադիյարովը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը բազմիցս, այդ թվում՝ նաև իր վերջին ելույթում ՄԱԿ-ի ամբիոնից, հստակ հայտարարել է միջազգային իրավունքի սկզբունքն անխաթար պահպանելու կարևորության մասին։ Նա նշել է, որ Ղազախստանը կրկին հաստատում է, որ պատրաստ է աջակցել քաղաքական երկխոսություն սկսելու հարցում։

Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 23-ից 27-ը ԴԺՀ և ԼԺՀ-ում հանրաքվեներ են տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հարցով։ Սեպտեմբերի 20-ին նույն ժամկետներում հանրաքվե անցկացնելու մասին հայտարարել են նաև Զապորոժյան և Խերսոնի մարզերի իշխանությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Ֆիլ Ֆոդենի հետ
Հաջորդ հոդվածըԵՄ-ում առաջարկել են արգելել սմարթֆոնների արտահանումը ՌԴ