Ղազախստանում ոստիկանները վերավաճառել են ոչնչացման ենթակա զենքը

331

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն, ՆԳՆ-ի սեփական անվտանգության վարչության հետ միասին, չեզոքացրել է դուրս գրված և ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի խողովակը, հաղորդել է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ԱԱԿ-ի՝ երկուշաբթի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, հանցախմբում կան իրավապահ մարմինների գործող և նախկին աշխատակիցներ, ինչպես նաև նրանց հանցակիցները, որոնք զբաղվել են զենքի ու զինամթեքի երկրորդական շրջանառության հարցերով։

«Հանցավոր սխեման ենթադրում էր դուրս գրված զենքի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի կեղծ ոչնչացում՝ հետագայում դրանք վերավաճառելու նպատակով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ձերբակալությունների և խուզարկությունների ընթացքում առգրավվել են 347 միավոր զենք, 13 նռնակ և 7 387 զինամթերք։ Բացի այդ, ոչնչացվել է զենքի արդիականացման ընդհատակյա արտադրամասը, որը կազմակերպել էին ոստիկանության նախկին աշխատակիցներ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան Շվեդիային սպառնում է «շատ ավելի լարված հարաբերություններով»
Հաջորդ հոդվածըԱԳՆ․ ՌԴ-ն ագրեսիվ գործողությունների փորձեր է արձանագրում արտասահմանյան հաստատությունների դեմ