‘Ղազախստանում պահանջում են Ազգային բանկի ղեկավարի հրաժարականը’

866

Ալմաթիում՝ Ղազախստանի ազգային բանկի շենքի մոտ, հանրահավաք է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են այդ գերատեսչության ղեկավար Կայրատ Կելիմբետովի հրաժարականը:

Ակցիան անցկացվել է այն կապակցությամբ, որ փետրվարի 11-ին երկրի գլխավոր բանկը որոշում էր կայացրել չպաշտպանել տենգեի փոխարժեքը, իջեցնել արժույթային ինտերվենցիայի ծավալները և կրճատել միջամտությունը տենգեի փոխարժեքի ձևավորմանը: Ազգային բանկի որոշումը հանգեցրել է նրան, որ առևտրային բանկերը շուկայում կտրուկ բարձրացրել են դոլարի փոխարժեքը:

«Այս օրը կարելի է անվանել ղազախական ապոկալիպսիսի օր: Ողջ ժողովուրդը ցնցված է: Ոչ ոք չի հասկանում՝ ինչ անել, և ինչպես դա տեղի ունեցավ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Ղազախստանի մուսուլմանների միության նախագահ Մուրատ Տելիբեկովը: Խոսելով Ազգային բանկի ղեկավարի մասին՝ Տելիբեկովն ասել է, որ պահանջում է նրա հրաժարականը, քանի որ իր կարծիքով՝ «նման բան թույլ տված մարդը չի կարող գլխավորել Ազգային բանկը»: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային և Հարավային Կորեաները ուղիղ բանակցություններ են վարում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը Մամուլի ազատության ցուցիչում՝ 78-րդն է’