Ղազախստանում պնդում են, որ երկիրն անվանափոխվի Ղազախական Հանրապետություն

249

Ղազախստանի «Պայծառ ուղի» Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ազատ Պերուաշևը կրկին բարձրացրել է երկրի անվանումը պաշտոնապես Ղազախական Հանրապետության փոխելու հարցը, հաղորդել է քաղաքական կազմակերպութան մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ կուսակցության շտաբի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Ակտաու քաղաք և հանդիպել քաղաքացիների հետ։ Պերուաշևը հիշեցրել է, որ «Պայծառ ուղու» պատգամավորները խորհրդարանում 2019 թ․ հանդես են եկել պաշտոնապես երկիրը Ղազախական Հանրապետություն անվանելու նախաձեռնությամբ։ Կուսակցությունը կարծում է, որ «հանրապետությունը պետք է կոչվի այն ժողովրդի անունով, որն այն ստեղծել է»։

«Այն ժամանակ կառավարությունը չպաշտպանեց մեր առաջարկը, բայց մեր կարծիքով՝ վաղ թե ուշ մենք գալու ենք դրան։ Մենք կարծում ենք, որ դա պատմական արդարություն է»,- նրա խոսքն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱզար. Ես ու Անչելոտին չենք խոսում իրար հետ
Հաջորդ հոդվածըՌԴ-ն Մինսկին է փոխանցել նացիստների պատժիչ գործողությունների մասին վերմախտի փաստաթղթերը