‘Ղարաբաղցի իրավապաշտպան. Այդ դեպքում կտեսնեք, թե ինչպես է ռուսական իշխանությունը սկսելու սիրաշահել Հայաստանին’

3749

Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքում գրում է.

Եթե Հայաստանում կան պետական այրեր, որոնք մտահոգված են «դաշնակցի»` ի դեմս Ռուսաստանի, հերթական դավաճանությամբ եւ սեփական ազգի ճակատագրով, ապա նրանք չպետք է Ռոգոզինի խոսքերով ասած «նվնվան», այլ ի պատասխան պետք է հստակ մեկ պատասխան տան. Հայաստանը թույլ չի տա Ռուսաստանին կիրառել ադ երկրի զինված ուժերը, որոնք տեղակայված են Գյումրիի ռազմաբազայում, երրորդ երկրների դեմ` առանց Հայաստանի խորհրդարանի համաձայնության: Եւ այդ դեպքում կտեսնեք, թե ինչպես է ամբողջ աշխարհին հոգնեցրած ռուսական իշխանությունը սկսելու սիրաշահել Հայաստանին: Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Հայաստանը կարող է պահաջել չեղյալ հայտարարել ռազմաբազայի մասին պայմանագիրը, եւ այդտեղ հրավիրել ԱՄՆ զորքերին. նրանք, ի դեպ, գրեթե արդեն Վրաստանում են: Այդ ժամանակ օղակը կսեղմվի Ռուսաստանի կոկորդին, եւ այն կդադարեցնի իր կեղտոտ խաղերը միջազգային ասպարեզում, մեր տարածաշրջանի ժողովուրդներն էլ թեթեւացած շունչ կքաշեն:  

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում հրթիռի արձակման փորձարկումն անհաջող է անցել’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կաջակցեն Ուկրաինայի նոր կառավարությանը’