‘Ղարաբաղցի իրավապաշտպան. Պահանջում ենք խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին’

10040

Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.

«Եթե բարձրագույն զինվորական պաշտոնյաները, ներառյալ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ու նրա կոռումպացված շրջապատը, իրենք չհեռանան, ապա պետք է սկսել բաց հասարակական հետաքննություն մեր ազգի այդ դավաճանների գործունեության վերաբերյալ, որոնք մեր փառապանծ բանակը իրենց կառավարման շրջանում հասցրել են այս վիճակին: Միաժամանակ, չեմ դադարում հիանալ առանձին զինվորական ղեկավարների եւ հայկական   քաջարի բանակի ողջ շարքային անձնակազմի հայրենասիրությամբ, ովքեր ջախջախել են կեղծ պետության`Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող մինչեւ ատամները զինված միջազգային ագրեսորներին:

Ես պահանջում եմ, մենք պահանջում ենք, ողջ հայությունն է պահանջում Հայաստանի նախագահից խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին եւ կարճ ժամկետներում ծայրահեղ միջոցներ ձեռնարկել Զինված ուժերի վերազինման եւ մոդերնիզացիայի համար»:

 

 

Նախորդ հոդվածը‘Փիթեր Բալաքյանը Փուլիցերյան մրցանակակիր է’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարության հաշվեհամարին փոխանցվել է արդեն ավելի քան 3 մլրդ դրամ’