‘Ղարիբաշվիլի. Գազամուղի աշխատանքը երկու-երեք օրում կվերականգնվի’

968

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարությունում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ սողանքի պատճառով վնասված հյուսիսային գազատարը կվերականգնվի երկու–երեք օրերի ընթացքում:

«Ինձ համար անչափ ուրախալի է, որ ինձ հնարավորություն տրվեց այցելել մեր բարեկամ երկիր ՀՀ, որի հետ մեզ կապում է բազամադարյա, բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը: Մենք համաձայնության եկանք, որ էլ ավելի պետք է խորացնենք Վրաստանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սերտ համագործակցությունը և տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում», — հանդիպմանը ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքով ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը 42%-ով ավելացվել է երկու երկրների կողմից:

Ղարիբաշվիլին հայտարարել է նաեւ, որ Հայաստանն ու Վրաստանն իրար կապող կամուրջի կառուցման գաղափարին հավանություն է տալիս, այն կոչվի «բարեկամության կամուրջ»:

Իր հերթին, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում հատուկ ընդգծվել են հայ-վրացական միջկառավարական հանդիպումների կարեւորությունը: «Շահագրգիռ քննարկումներ ընթացան, մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականցման խնդիրը, մասնավորապես Բագրատաշեն-Սադախլու անցկաետի հետ կապված հարցեր», — ասել է Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է «Ռեալի» հիմնական դարպասապահը. Անչելոտիի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Սառցե ցնցուղ. Բեքհեմին, Մեսսիին և մյուս ֆուտբոլիստներին միանում են նաև Oբամեյանգն ու Մխիթարյանը(տեսանյութ)’