‘Ղարիբաշվիլի. Թբիլիսին պատրաստ է վերականգնել եղբայրական հարաբերությունները աբխազների հետ’

1101

Վրաստանի իշխանությունները պատրաստ են աբխազների հետ հարաբերությունները սկսել նոր էջից` հաշվի առնելով Սուխումի շահերը, ասվում է Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության  մեջ: Հայտարարությունն արվել է Աբխազիայի հետ հակամարտության մեկնարկի տարեդարձի կապակցությամբ:

«Այսօր մենք պատրաստ ենք հաշտության, պատրաստ ենք մեր աբխազ եղբայրների հետ հարաբերություններն սկսել նոր էջից: Մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը, գիտենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Վստահ եմ, որ մեր երկրի միավորմանը կարող ենք հասնել հենց հաշտվելու միջոցով, մեր եղբայրական հարաբերությունների, խաթարված հարաբերությունների վերականգնման եւ խաղաղ բանակցությունների միջոցով: Ինչը, բնականաբար, ենթադրում է աբխազների շահերի հետ հաշվի նստելը», — Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

1992-ի օգոստոսի 14-ին մեկնարկել է վրաց-աբխազական հակամարտությունը: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը կմնա կալանքի տակ ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ռեժիմը թեժ աշնան է նախապատրաստվում…’