‘Ղուկասյանի եղբորորդուն ծեծե՞լ են, թե՞ գլխին սառույց է ընկել. Մամուլ’

929

Գլխին ստացած վնասվածքներով նախօրեին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են տեղափոխել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի որդի Նիկոլային:

«Առավոտը» գրում է, որ վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ, մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված իր ցուցմունքում հայտնել է, թե իր գլխին սառույց է ընկել: Նա բժշկական օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Գյումրու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պարզելու՝ Նիկոլային իրականում հարվածե՞լ են, թե՝ գլխին սառցակտոր է ընկել:

Նախորդ հոդվածը‘Երևանի ավագանու ընտրությունները՝ մայիuի 5-ին’
Հաջորդ հոդվածը‘Գյուղը գնդակոծության տակ է, իսկ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել. Մամուլ’