‘Ղուկաս Մեհրաբյան. ՀԱԿ-ի հետ համագործակցելու ենք նույն ձևով, ինչպես առաջ’

1575

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամների մեծամասնությունը միշտ համագործակցել է Հայ ազգային կոնգրեսի հետ և շարունակում է համագործակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հեռացված փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք միանալու են  նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը:

«Պետրոս Մակեյանը երբևիցե Լևոն Տեր-Պետրոսյանի անունը չի տվել: Լևոն Զուրաբյան, Լևոն Զուրաբյան, Լևոն Զուրաբյան: Ինքը էս ամեն ինչը մտածված արել է, որ կուսակցությունը դուրս բերի ՀԱԿ-ից, հիմնավորելով, որ ՝ տեսեք, Լևոն Զուրաբյանը Պետրոս Գևորգյանին (ԺՀԿ քաղխորհրդի նախկին անդամ – խմբ.) ուղղորդում է մեր դեմ և այլն: Նոր կուսակցությունը ոչ մի կուսակցության չի պարտադրում, որ միանան իրեն: Մենք ՀԱԿ-ի հետ համագործակցելու ենք նույն ձևով, ինչպես առաջ, իսկ հետագայում՝ կտեսնենք դեռ»,- ասաց Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ավելի ուշ հայտի է դարձել, որ  ՀԱԿ կուսացության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին:   

Նախորդ հոդվածը‘Ղուկաս Մեհրաբյանը պնդում է, որ իրեն անարդարացիորեն են հեռացրել «Ժողովրդավարական հայրենիքից»’
Հաջորդ հոդվածը‘Ընտանեկան բռնության վերաբերյալ 133 դիմում-բողոք ՄԻՊ-ի սեղանին՝ 6 ամսվա ընթացքում’