‘Ղպտիների պատրիարքը մեղադրել է Եգիպտոսի իսլամիստ իշխանություններին’

750

Եգիպտոսի ղպտի քրիստոնյաների պատրիարք Թավադրոս Երկրորդը հանդես է եկել երկրի իսլամիստ իշխանությունների դեմ սուր քննադատութամբ եւ հայտարարել է, որ Եգիպտոսի նոր սահմանադրությունը սահմանափակում է ղպտիների իրավունքները:

«Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությանը տված հարցազրրույցում պատրիարքը հայտարարել է, որ ղպտիներին չի կարելի վերաբերել որպես փոքրամասնության, քանի որ նրանք ազգի անքակտելի մասն են:

2012-ի նոյեմբերից, երբ Թավարդոս 2-րդը դարձավ ղպտի եկեղեցու գահակալը, նա մի քանի անգամ հանդես է եկել քաղաքական հարցերի շուրջ սուր հայտարարություններով:

Ղպտի եկեղեցին բոյկոտել է նախագահ Մուհամեդ Մուրսիի մասնակցությամբ «ազգային երկխոսության» շրջանակներում ընթացող հանդիպումները՝ դրանք կեղծավորության դրսեւորումներ անվանելով:

Ղպտի քրիստոնյաները Եգիպտոսի բնակչության շուրջ 10 տոկոսն են կազմում: 

Նախորդ հոդվածը‘Կասիլյասի ձեռքի գիպսը հանեցին’
Հաջորդ հոդվածը‘Դանիայում իսլամը քննադատող գրողի դեմ մահափորձ է իրականացվել’