‘Ղրիմի թաթարների առաջնորդը կոչ է արել լրիվ շրջափակել Ղրիմը’

1419

Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին կոչ է արել լիովին դադարեցնել Ղրիմի էլեկտրամատակարարումն ու սննդի մատակարարումը: Այդ մասին նա հայտարարել է ուկրաինական ճգնաժամային բուժկենտրոնում անցկացված համաժողովի ընթացքում:

«Քանի որ Ռուսաստանի զավթել է Ղրիմը, ապա նա լիակատար պատասխանատվություն է կրում նրա տնտեսական վիճակի համար՝ ինչ կերակրի, ինչպես լուսավորի»,- հայտարարել է Ջեմիլևը՝ հավելելով, որ Ղրիմում իր կողմնակիցները պաշտպանում են այդ գաղափարը և «պատրաստ են դիմանալ ցանկացած փորձության, միայն թե հնարավորինս շուտ ազատվեն»:

Ղրիմի թաթարների առաջնորդի խոսքով՝ ինքն արդեն իր դիրքորոշումը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոյին:

Մուստաֆա Ջեմիլևը խորհրդային այլախոհ է, ավելի քան 15 տարի անցկացրել է բանտերում ու ճամբարներում՝ պայքարելով հանուն նրա, որ իր ժողովուրդը վերադառնա Ղրիմ՝ ստալինյան հալածանքներից հետո: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սխալ հասցեի պատճառով Ռոբերտ Դե Նիրոն հարկայինին պարտք է մնացել 6,4 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Երկարակեցության գաղտնիքը՝ ըստ Զիմբաբվեի նախագահի’