‘Ղրղզստանի նախագահն առողջական վիճակի կապակցությամբ արձակուրդ է վերցրել’

2050

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել երեքշաբթի օրվանից, հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը: Արձակուրդն անհրաժեշտ է եղել սրտի հետ կապված խնդիրների պատճառով բժշկական հետազոտության ենթարկվելու համար: Ենթադրվում է, որ նախագահի արձակուրդը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը, նշել են Ատամբաևի մամլո ծառայությունում:

Սեպտեմբերի 19-ին պարզվել է, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով Ատամբաևը չի մասնակցի  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Նրա ինքնազգացողությունը վատացել է Ստամբուլի օդանավակայանում՝ Բիշքեկից Նյու Յորք ճանապարհին:

Սեպտեմբերի 17-ին լրացել է Ատամբաևի 60 տարին: Նա երեք անգամ առաջադրվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում և միայն երրորդ անգամ՝ 2011 թ. հոկտեմբերի 30-ին, առաջին փուլի արդյունքներով ընտրվել է երկրի նախագահ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆորին-օֆիսը մտահոգված է Ռուսաստանում ժողովրդավարության վիճակով’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքի պայթյունների ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է’