‘Ղրղստանի դպրոցներում արգելել են նշել Վալենտինի տոնը’

837

Ղրղստանի Օշ քաղաքում պետական պաշտոնյաները արգելել են դպրոցներում տոնել սուրբ Վալենտինի տոնը, որը նշվում է փետրվարի 14-ին՝ բաղմաթիվ երկրներում: Օշում գործող բոլոր 56 դպրոցներում չի թույլատրվում տեղադրել հատուկ արկղիկներ, որում սիրահարները կարող են անանուն նամակներ հղել միմյանց:

«Սիրո տոնը վատ ազդեցություն է ունենում երեխաների բարոյահոգեբանական վիճակի վրա»,- պարզաբանել է քաղաքապետարանի կրթության եւ գիտության բաժնի ղեկավար Քուշտարբեկ Կիմսանովը:

«Նրանց չձեւավորված հոգեբանությունը շատ արագ տրվում է նմանատիպ տոների ազդեցությանը»,- հայտնել է պետական գործիչը Interfax-ին տրված հարցազրույցում՝ հավելելով, որ նախորդ տարիներին նույնպես փորձեր են արվել՝ ստիպելու Ղրղստանի դպրոցականներին հրաժարվել տոնը նշելու ավանդույթից, սակայն որեւէ արդյունք չեն տվել: Այդ իսկ պատճառով իշխանությունները այժմ որոշում են կայացրել ուղղակի արգելել աշակերտներին նշել սիրո տոնը՝ դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվության ներքո:

Սոցիոլոգները հայտնում են նաեւ, որ Ռուսաստանում Վալենտինի տոնը նշողների քանակը տարեցտարի ավելի է նվազում. 2012թ.-ին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ տոնը պատրաստվում է նշել մարդկանց 39%-ը, իսկ 2013թ.-ին՝ 33%-ը: Նույն ուսումնասիրության արդյունքները ցույց է տալիս, որ սիրո տոնը անտեսվում է 60%-ի կողմից: Փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ. Ադրբեջանը խախտում է օլիմպիական հրադադարը և ապատեղեկացնում միջազգային հանրությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Բիլ Գեյթս. Ներդրեք ձեր կրթության համար’