‘«Ճամբարափոխ» եղած ՕԵԿ-ականը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի պետ. Մամուլ’

1313

 «Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է: Նախկին ՕԵԿ-ականը հայտարարել է, որ ինքը «ճամբարափոխ» է եղել այն պատճառով որ հասկացել Է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակներ ունի: «Նպատակները նույնն են, օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր»,-նշել է Բաղդասարյանը: Ըստ թերթի զրուցակցի` ինքն ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ հասկացել է, որ ՕԵԿ-ը «շեղվել» է իսկական ճանապարհից: Հիմա Բաղդասարյանը կփորձի օրինաց երկիր կառուցել «ժառանգաբար»:

Նախորդ հոդվածը‘Տնտեսում՝ հիվանդների հաշվին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’